15:40 , 29 հունվար, 2015
Slaq.am-ը գրում է․
Ադրբեջանական կողմը հերթական անգամ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հրադադարի ռեժիմի պահպանման հարցում եւ սկսել կրակել ԵԱՀԿ ներկայացուցիչների ներկայությամբ: Դիտարկումը տապալվել է հունվարի 29-ին՝ Բերքաբեր գյուղի շրջանում: Դիտարկման բուն ընթացքի ժամանակ խախտումներ չեն արձանագրվել, սակայն ավարտից անմիջապես հետո ադրբեջանական կողմը կրակ է բացել:
Խախտումն առաջինը արձանագրել է հայկական կողմը եւ տեղեկացրել ԵԱՀԿ-ին:
Նշենք, սկզբնապես դիտարկումը նախատեսվում էր Ոսկեպարի ուղղությամբ (Նոյեմբերյանի շրջան): Սակայն ադրբեջանական կողմի պահանջով դիտարկման վայրը փոխվել էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ