Առավել քան վստահ եմ, որ Վարդան Պետրոսյանին դատապարտելու են 6 տարվա ազատազրկման


13:06 , 29 հունվար, 2015

Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը դեռ չի կայացվել, բայց արդեն որոշ լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել, որտեղ հղում անելով անանուն աղբյուրների վրա, ասում են, որ Վարդանին այնուամենայնիվ դատապարտելու են 6 տարվա ազատազրկման։
Սովորաաբար, ես հայտնի սկեպսիսով եմ վվերաբերվում նման անանուն աղբյուրների հիշատակումով նյոււթերին, բայց տրամաբանությունը հուշում է, որ այս մի կոնկրետ դեպքում լուրը այդքան էլ հեռու չէ իրականությունից, որովհետև իրոք ամեն ինչ վկայում է այն բանի մասին, որ Վարդանին որոշել են «Ցուցադրաբար» պատժեն, որ մյուսների համար դաս լինի։
Ինքներդ դատեք. գործի հենց առաջին օրից Վարդան Պետրոսյանի ու պաշտպանող կաղմի հանդեպ ցուցադրաբար ասիմետրիկ որոշումներ էին կիրառվում, որոնք ավելի ականառու են դառնում, երբ համեմատում ենք այլ աղմկահարույց գործերի հետ։ Օրինակ Վարդանին միանգամից կալանավորեցին ու բանտ նետեցին, թեև նա ինքը ծանր վնասվածքներ էր ստացել ավտովթարից, իսկ օրինակ Լիսկայի լածիրակին հերիք չի չկալանավորեցին, դեռ մի բան էլ ի վերջո վկա դարձրի գործում ու ծածկադմփոց արեցին գործը։
Վարդան Պետրոսյանի փաստաբանների գրեթե բոլոր նախաձեռնություններն ու միջնորդությունները հաշվվի չառնվեցին դատավարության ողջ ընթացքում, իսկ «տուժող կողմի» միջնադարյան բարքերը դատարանում դարձան այնպիսի բնականոոն բան, որ արդեն ոչ ոք չի էլ զարմանում, երբ նրանց հերթական թատերական ներկայացումից հետո, կամ էլ նրանց փաստաբանի մուննաթաա-գողական զրույցներից հետո, դատավորը «համեստորեն լռում է»։
Ինձ համար ակնհայտ է, որ Վարդանին որոշել են «ինկվիզիցիայի» ենթաարկել ու վստահ եմ, որ անգամ եթե լիներ վթարի տեսագրություն, որը կապացուցեր առանց այն էլ ակնհայտ այն փաստը, որ Նիվան է եղել վթարի հիմնական մեղավորը, Վարդանին մեկ է դատելու էին, որպեսզի էլ ոչ մի ուրիշ հանրային դեմքի մտքով չանցնի ընդդիմադիր կեցվածք որդեգրել։ Սա ինձ հիշեցնում է գործարար Արկադի Վարդանյանի պատմությունը, երբ վերջինիս ձերբակալեցին, հետո հարկադիր աշխատանքների դատապարտեցին ու այդ ամենը ցուցադրեցին հեռուստատեսությունով՝ «փչացնելով» նրա քաղաքական կերպարը։
Վարդանին էլ ըստ ամենայնի կդատեն մաքսիմումով, հետո՝ ընտրություններին ընդառաջ՝ ներում կշնորհեն, կամ էլ համաներումով կազատեն, իբր տեսեք-տեսեք, ինչ ներողամիտ ենք մենք ու ոնց ենք հա՛վի նստում հանրային կարծիքի հետ, բայց միևնույն ժամանակ՝ հստակ մեսսիջ ուղարկելով, որ էլ չհաամարձակվեք բեմից՝ հանրահավաքային տրիբուններ բարձրանալ ու խառնվել քաղաքականությանը։
Այսպիսի երկրում ենք ապրում, տիկնայք և պարոնաայք։