12:48 , 29 հունվար, 2015
Yerkir.am-ը գրում է․
Տեղեկացրել էինք, որ երեկ հակառակորդը դարձյալ դիվերսիոն փորձ է կատարել Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար գյուղերի ուղղությամբ: Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղում առանձնապես ոչինչ չեն զգացել: «Մի հինգ կրակոց ավելի, մի հինգ կրակոց պակաս` նույնն է, էլի: Կարևորը` վնասներ չունենք` ոչ մարդկային, ոչ էլ նյութական: Իրավիճակը խաղաղ է հիմա, մարդիկ գործի, դասի են: Դիվերսիա-բան չենք զգացել, գյուղում ամեն ինչ նորմալ է: Դիրքում կանգնած տղերքն իրենց գործն արել են, էլի, որ գյուղում ոչինչ չենք նկատել»,- ասաց Եգանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ