Երեւանի զորամասում զինվորին կախված են գտել պտտաձողի վրա


12:42 , 29 հունվար, 2015

Այսօր՝ հունվարի 29-ին, ժամը 06:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ կատարվում է նախնական քննություն: