«Ժողովուրդ». Ներսես Նազարյանի որդին մեծ պարտքեր է կուտակել


11:16 , 29 հունվար, 2015

«Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն՝ Արման Նազարյանին պատկանող  «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը օր օրի  «դատարկվում է»:  «Ժողովուրդի»  տեղեկություններով՝ Ա. Նազարյանը բավական մեծ պարտքեր է կուտակել, ինչի պատճառով շատ կազմակերպություններ հրաժարվում են խանութի ցանցերին ապրանք տրամադրել: Արման Նազարյանի հետ կապ հաստատելու  «Ժողովուրդի» բոլոր ջանքերն անցան ապարդյուն: Ի վերջո, «Ժողովուրդին» հաջողվեց Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանից մեկնաբանություններ ստանալ: Նազարյանն ասաց, որ ինքն ու իր որդին քաղաքում չեն, կվերադառնան մի քանի օրից: «Որեւէ խնդիր չկա, մի 3-4 օրից ինքը կվերադառնա, ձեր հարցերը կուղղեք իրեն, բայց ես նշեմ, որ  որեւէ պրոբլեմ չկա, ես մի քիչ ուշ կլինեմ», - ասաց Ն. Նազարյանը: Հարցին, թե ճիշտ է, որ Ձեր բիզնեսների հետ կապված խնդիրներ ունեք, նա պատասխանեց. «Ո՞վ այսօր բիզնես չունի, ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը»»։