09:35 , 29 հունվար, 2015
Ներկայացնում ենք թերթի խմբագրականը հատվածաբար.
«Մեր պետությունը՝ իշխանությունը, քաղաքական ուժերը, հասարակությունը 20 տարվա ընթացքում չեն կարողացել մշակել պատերազմի վետերանների՝ քաղաքականությանը մասնակցելու համոզիչ բանաձև: Մի կողճից՝ նախկինում պատերազմին մասնակցած մարդը, ինչպես և Հայաստանի ցանկացած այլ քաղաքացի, իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, իր տեսակետը հայտնելու այս կամ այն քաղաքական խնդրի շուրջ: Թե որքանով իր կարծիքը կլինի հեղինակավոր, որքանով է դա պայմանավորված իր «կռված» լինելու փաստով՝ դա չափազանց անհատական խնդիր է: Կան ազնվորեն կռվածներ, որոնց քաղաքական հեղինակությունն այսօր հավասար է զրոյի, կան չկռվածներ, որոնք քաղաքացիների այս կամ այն շրջանակներում հարգանք են վայելում:
Երեկ պատգամավոր-գեներալ Մանվել Գրիգորյանը նախ ասաց, որ երկրապահներին քաղաքականության մեջ ներքաշելը վատ է, իսկ հետո՝ արդարացնելով այն փաստը, որ ինքը՝ երկրապահների ղեկավարը լինելով, միաժամանակ ԱԺ պատգամավոր է եւ ՀՀԿ խմբակցության անդամ, նշել է, որ «պատգամավորությունն ու քաղաքականությունը տարբեր բաներ են»: Ինչը, իհարկե, ծիծաղելի է:
...Իսրայելի քաղաքական վերնախավի գերակշռող մասը արաբաիսրայեյական պատերազմների վետերաններ են՝ այդպես էր այդ երկրի ամբողջ պատմության մեջ: Այդ վետերանները երբեք չեն էլ ասել, թե քաղաքականությամբ չեն զբաղվում: Տարբերությունը, սակայն, այն է, որ նրանք գրագետ են»,–գրում է թերթի խմբագիրը։