09:05 , 29 հունվար, 2015
««2015-ը կարևոր տարի է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար, ընդգծված միասնական հանձնառությամբ և ջանքերով, որոնք միտված են, հարաբերությունների իրավական հիմքի ու շրջանակի որոշակիացմանը: ԵՄ-ն ակնկալում է հաջող արդյունք, ինչը հնարավորություն կտա սկսել բանակցություններ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի համար: Դրա համար Հայաստանը պետք է շարունակի հստակեցնել, թե ԵՄ-ի հետ համագործակցության որ պոտենցիալ ոլորտներն են համահունչ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից բխող նոր պարտավորություններին»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
Պատասխանելով հարցին, հնարավո՞ր է՝ նոր համաձայնագիրը ստորագրվի՝ առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի, նա ասել է. «ԱՀ/ԽՀԱԱԳ-ն, որը բանակցվել է 2013 թվականին, այլևս սեղանին չէ. այն բանակցվել էր՝ որպես մեկ փաթեթ: Ցանկացած նոր համաձայնագիր կարող է ոգեշնչվել նրանից, ինչ նախկինում բանակցվել է, բայց դա լինելու է նոր համաձայնագիր»»,–գրում է թերթը։