«Հայկական ժամանակ». Հայաստանի գլխին երաշտի վտանգ է կախվել


08:10 , 29 հունվար, 2015

«Կապված ձմռան տեղումների սակավության հետ՝ Հայաստանի գլխին երաշտի վտանգ է կախվել: Ձյան ծածկույթը հանրապետության տարածքում նորմայից մոտ 60 տոկոսով քիչ է։ Սա նշանակում է, որ խոշոր ջրամբարները չեն լցվելու:

Ըստ մասնագետների, եթե մինչև փետրվարի 15-ը առատ ձյուն կամ մարտին հորդ անձրևներ չլինեն, ՀՀ-ն խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր կունենա»,–գրում է թերթը։