«Ռուսաստանն աշխարհը տանում է սառը պատերազմի». Յացենյուկ


22:29 , 28 հունվար, 2015

Orer.am-ը գրում է․

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կարծում է, որ Ռուսաստանն ամբողջ աշխարհը «սառը պատերազմի» է տանում: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Նման հայտարարությամբ Յացենյուկը հանդես է եկել Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ:

«Ռուսաստանը շարժվում է մեկուսացման ուղիով և տանում է ամբողջ աշխարհը սառը պատերազմի՝ թեժ հակամարտությունների հետ», – ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «սառը պատերազմի» մտածելակերպը չի անհետացել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գիտակցությունից: