Ինչո՞ւ է Դիանա Մալենկոն դուրս եկել 21 TV-ից


22:17 , 28 հունվար, 2015

Esem.am-ը գրում է.

Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն դուրս է եկել 21 TV-ից, որտեղ աշխատել էր 5 տարի: Աշխատավայրի փոփոխության պատճառների և նոր աշխատավայրի մասին բացառիկ անդրադարձը Դիանան վստահել է ESem.am-ին:

Հաղորդավարուհու խոսքով՝ աշխատանքից դուրս է եկել ավելի գրավիչ առաջարկի պատճառով: «Դար 21-ից դուրս գալու պատճառ, որպես այդպիսին, չկար: Ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Եթե կա մեկը, ով ընդհանրապես դժգոհելու տեղ չունի, դա ես եմ, որովհետև 15 տարեկանից այնտեղ լինելով, օգտվել եմ միայն առավելություններից: Իհարկե, իմ արած աշխատանքն էլ էր կարևոր, որ ստանամ այդ արտոնությունները: Ուղղակի լավ առաջարկ ստացա Արմնյուզից, որը փոխում է իր ձևաչափը, ներգրավվել են նոր հաղոդավարներ, որոնցից մեկն էլ ես եմ»,- ասաց Դիանան և հավելեց, որ կյանքում պետք են ինչ-որ փոփոխություններ, աճ կարիեայում, որը տեսել է նոր աշխատաքում: «Ի վերջո՝ այստեղ խիստ ժամանցային ձևաչափ չէ:  Տեղեկատվական, ինչու ոչ՝ ինտելեկտուալ, ժամանցային ֆորմատ է, որը, կարծում եմ՝ այս տարիքիս ու դիրքիս համար իդեալական տարբերակ է»,- ավելացրեց հաղորդավարուհին:

«Նոր առաջարկը գրավիչ էր թե՛ ֆինանասական, թե՛ հեռուստաընկերության փոփոխության, թե՛ նոր փուլ հաղթահարելու առումով: Իհարկե, մենք հստակ չենք կարող ասել, մեր կայացրած որոշումները ճի՞շտ են, թե՞ սխալ, բայց կյանքիս այս փուլում կարծում եմ՝ ճիշտ որոշում էր»,- ասաց Դիանան, սակայն խոստովանեց, որ  որոշում կայացնելն իր համար հեշտ չէր: «Մեծ դժվարությամբ եմ տարել այդ փոփոխությունը, որոշում կայացնելու փուլում 2-3 օր նորմալ չեմ քնել: Իմ կյանքում կարիերան շատ կարևոր է, էնպես որ, այս փուլում սխալվելը շատ վատ կլիներ»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ