Հայաստանն ու հայաստանցիներն ավելի պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններին, քան Սփյուռքը. Մահչուփյան


19:27 , 28 հունվար, 2015

Tert.am-ը գրում է․

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը «1915-ի դեպքերի» 100-ամյակին առնչվող հայտարարության մեջ հայկական Սփյուռքի վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել: Այս մասին գրում է Internet Haber-ը:

Մահչուփյանը նշել է, որ Հայաստանը ավելի է պատրաստ Թուրքիայի հետ հարաբերությունները հարթելուն, քան հայկական Սփյուռքը, ու նշել է, որ դեպքերի հարյուրամյակը կարելի է հարմար առիթ դարձնել:

«Հայաստանն ու հասարակությունը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար ավելի պատրաստ է, քան Սփյուռքը: Սակայն պետության ձայնն ենք լսում, իսկ պետությունը խոսում է պետության նման և ավելի կոշտ տպավորություն է թողնում: Բայց Հայաստանի փողոցներում քայլելիս և մարդկանց հետ զրուցելիս նման իրավիճակ չկա: Այսինքն՝ այնտեղ տեսնում եք այն, ինչ կտեսնեք Թուրքիայի փողոցներում.մարդիկ ցանկանում են մերձենալ»,-ասել է Մահչուփյանը:

Նա նշել է, որ ժողովուրդների միջև «կարոտ» կա, քանի որ նրանք «նույն մշակույթի զավակներն են, նույն երաժշտությունն են լսում, նույն բաներն են կարդում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ