17:30 , 28 հունվար, 2015Քրդերը տոնում են Սիրիայի սահմանին գտնվող Քոբանի քաղաքից Իսլամական պետության զինյալներին հետ շպրտելը։

Լոնդոնի Ստեմֆորդ Բրիջ մարզադաշտում Չելսիի ֆուտբոլիստ Դիեգո Կոստան ոտքով կանգնում է Լիվերպուլի խաղացող Մարտին Շկրտելի որովայնին։

Նյու Յորքի Անդադիլա բնակավայրի պատմական նշանակություն ունեցող առևտրի կենտրոնի շենքը, որը կանգուն էր մնացել 1918թ-ի տորնադոյից հետո, հրդեհի ճիրաններում է հայտնվել։ Պատճառը դեռևս անհայտ է։

ԱՄՆ-ի Մասաչուսեցի Մարշֆիլդ բնակավայրում ձմեռային փոթորկի հետևանքով եկեղեցին ու ճանապարհային նշանը սառույցով են ծածկվել։ Սա Ջունո փոթորկից ամենից շատ տուժած տարածքն է համարվում։

Հետիոտնն անցնում է Փենսիլվանիայի Ջոնսթաունի Կենտրոնական զբոսայգով։

Արևը շողում է Միչիգան լճի ափին կախված սառցալուլաների միջով։

Նիգերիացի մահմեդական երիտասարդ փախստական կանայք լուսանկարվում են Չադ գետի մոտ Բագա Սոլա բնակավայրում տեղակայված ՄԱԿ-ի փախստականների ճամբարում։ Հունվարի սկզբից ի վեր ավելի քան 14,000 մարդ է հատել Նիգերիայի սահմանը՝ իսլամական Բոկո Հարամ խմբավորումից փախչելով։

«BAFTA»-ի բրոնզե դիմակի աչքի ետևից երևում է, թե ինչպես է «New Pro Foundry»-ի տնօրեն Պատրիկ Հելլին զննում կիսավարտ դիմակը։

Փարիզում տեղի ունեցող «Haute Couture» գարուն/ամառ 2015 նորաձևության շոուին մոդելը ներկայացնում է ֆրանսիացի դիզայներ Ժուլիեն Ֆորնիի ստեղծագործությունը։

Նյու Դելիում Հնդկաստանի սահմանային անվտանգության ուժերի զինվորներն ուղտերի վրա մասնակցում են «Beating Retreat» կոչվող ամենամյա արարողության փորձին։ Այս արարողությամբ ավարտվում է Հնդկաստանի հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շարքը։ Այն անց է կացվում ամեն տարի հունվարի 29-ին։

Ֆիլիպինների Թաալ հրաբխի մոտ գտնվող լճում ճարտարագետները փորձնական վարում են «երկկենցաղ» «Salamander» մեքենան։ Մեքենան նախագծվել է «H20 Technologies» ընկերության կողմից և կարող է անցնել թե՛ ցամաքով, թե՛ ջրով ու միտված է օգտագործվել հեղեղների ժամանակ տարվող փրկարարական աշխատանքների ժամանակ։

Մյունխենի Օլիմպիկ սրահում գերմանական «Siemens» ընկերության հանդիպումից առաջ տղամարդը քայլում է դատարկ նստարանների միջով։

Սենզու անունով 18 տարեկան գորիլլան լուսանկարվում է ԱՄՆ-ի Ալաբամա բնակավայրի Բիրմինգհեմ կենդանաբանական այգու իր տարածքում։ Կենդանաբանական այգու միակ գորիլլան շուտով կտեղափոխվի Հարավային Կարոլինայի Ռիվերբենքսի կենդանաբանական այգի։
