Իմ ու Ռոնալդուի միջև մրցակցություն չկա. Գարեթ Բեյլ


19:52 , 28 հունվար, 2015

Gareth-Bale-and-Cristiano-Ronaldo-Real-Madrid_32535911in.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը Cadena Ser-ի հետ հարցազրույցում նշել է, որ մրցակցության մեջ չէ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Իմ ու Ռոնալդուի միջև մրցակցություն չկա: Ցանկանում եմ շարունակել աշխատել ու հասնել այն բանին, որ երկրպագուները սիրեն ինձ: Ինձ շատ է դուր գալիս խաղալ «Սանտիագո Բեռնաբեո»-ում:

Երկրպագուները մեզ ոգեշնչում են, մղում են հարձակման ու գոլերի: Ամեն անգամ հիանալի զգացումներ եմ ունենում «Բեռնաբեո»-ում խաղալիս»,- հայտարարել է Բեյլը: