15:54 , 28 հունվար, 2015Araratnews.am-ը գրում է․

Գյումրիում ռուսական ռազմաբազայի ժամանակավոր զինծառայող Վալերի Պերմյակովի գործով կատարվող նախաքննությունը իր բնական հունով է ընթանում՝ Araratnews-ի թղթակցին հայտնեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: «Անխոս հայկական կողմը պետք է կատարեր քննություն, դրա մասին բազում անգամներ են խոսվել: Համարում եմ, որ ռուսական կողմը պետք է Պերմյակովի գործը փոխանցի հայկական կողմին: Իսկ ինչ վերաբերում է նախաքննությանը, ապա ասեմ, որ նորմալ գործողություններ պետք է կատարվեն. մեկնեն դեպքի վայր, փորձագիտական եզրակացություններ կազմեն, դե ամեն ինչը մեկնաբանելու ենթակա չէ հիմա, քանի նախաքննություն է կատարվում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ