14:23 , 28 հունվար, 2015Panorama.am-ը գրում է․
Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի գործով մեղադրյալ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանին նախօրեին տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մ. Վարդանյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը:
Հիշեցնենք, որ 2014 թ. դեկտեմբերի 11-ին փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել նշանակել դատաբժշկական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, քանի որ Մանվել Վարդանյանը ծանր ապումների մեջ էր, շոկային վիճակում էր: Քննիչը բավարարել է միջնորդությունը և որոշում է կայացրել նշանակել դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն: Մ.Վարդանյանը հոգեբուժական հիվանդանոցում կմնա 24 օր, որտեղ համալիր փորձաքննություն կանցկացվի:
Լ. Բալյանը նաև տեղեկացրեց, որ քննիչի միջնորդությունը՝ Մանվել Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնել մինչև մարտի 10-ը, դատարանը բավարարել է: Նա նշեց, որ այդ միջնորդության վերաբերյալ առարկություններ էր ներկայացրել, սակայն դատարանը երկարացրել է կալանքի ժամկետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ