Վաղը կգաս մեր հայաթ, կողքից հազար մարդ ա նայում` ոնց օգնեմ. Սամվել Ալեքսանյանը՝ գումար խնդրող կնոջը (տեսանյութ). armlur.am


13:20 , 28 հունվար, 2015

Վաղը կգաս մեր հայաթ, կողքից հազար մարդ ա նայում` ոնց օգնեմ. Սամվել Ալեքսանյանը՝ գումար խնդրող կնոջը (տեսանյութ)Armlur.am-ը գրում է․

Ինչպես արդեն Armlur.am-ն հայտնել էր, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Հայոց բանակի կազմավորման 23-րդ ամյակի կապակցությամբ այսօր այցելել են Եռաբլուր: Ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների Եռաբլուրում է գտնվում նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ս. Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում բանակին առաջին հերթին ուժ մաղթեց: Նա նշեց, թե ծառայել է բանակում: Այն հարցին, թե ինչ հետաքրքիր դրվագ կհիշի բանակային կյանքից, Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Լիքը բան կհիշեմ»: Իսկ այն հարցին, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ է գնալ առաջին գիծ, նա հայտարարեց. «Ինչի՞ պետքա չգնամ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ