Հայ մարնամարզիկներին ԱՄՆ դեսպանատունը մուտքի վիզա չի տվել


12:45 , 28 հունվար, 2015

Armsport.am-ը գրում է․

Հայ մարմնամարզիկներին ԱՄՆ-ի դեսպանատունը մուտքի վիզա չի տվել

3 հայ մարմնամարզիկներ պատրաստվում էին մեկնել Լոս Անջելես մասնակցելու Ալբերտ Ազարյանի անվան ամենամյա մրցաշարին: Armsport.am-ի հետ զրույցում մարմնամարզիկների մարզիչ Հակոբ Սերոբյանն ասաց, որ տղաներին ԱՄՆ-ի դեսպանատունը մուտքի վիզա չի տրամադրել:

«3 մարմնամարզիկների ԱՄՆ-ի դեսպանատունը մերժել է, եւ միայն ես եմ վիզա ստացել: Մերժմանը որեւէ բացատրություն չի եղել, միայն նամակ է եկել, որ մարզիկները չեն կարող ԱՄՆ գնալ: Ինչ խոսք, մրցաշարին չմասնակցելը բացասական ազդեցություն կունենա, քանի որ Լոս ԱՆջելեսում նաեւ 10-օրյա հավաք էինք նախատեսել»,- ընդգծեց Սերոբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ