Շնորհավոր բոլորիս տոնը, ուստի «Մեր անունն է Հայկական բանակ»
Ունենալ բանակ նշանակում է տիրապետել հեղինակավոր, վստահելի մի ուժի և միջոցի, որը ծառայում է ամբողջ հասարակության շահերի պաշտպանությանը: Այնպիսի նախապայմաններ, ինչպիսիք են զինված ուժերի հեղինակությունը, զինծառայության վարկը, դրանց նկատմամբ ժողովրդի վստահությունը և աջակցությունը, անհրաժեշտ են պետության ռազմական ոլորտի հաջողության համար:
Հայկական Զինված ուժերը հաջողել են այս հարցերում: Եվ պատահական չէ, որ տարածաշրջանում իր մարտունակությամբ հայոց բանակն առաջատար դիրքում է:
Փառք Հայոց բանակին,
Փառք հայ զինվորներին,
Փառք Հայոց աշխարհին: