Բանակն իմ ընտանիքն է. Վլադիմիր Գասպարյան


11:15 , 28 հունվար, 2015

Բանակն իմ ընտանիքն է. Վլադիմիր ԳասպարյանSlaq.am-ը գրում է.

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար բանակն իր ընտանիքն է: Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր կենսագրության կեսը թողել է բանակում և այսօր էլ շարունակում է լինել բանակի կողքին:

«Ոստիկանությունն ունի ուժեղ բանակ, իսկ բանակը՝ ուժեղ ոստիկանություն»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում սահմանի լարվածությանը եւ արդյոք դա նշանակում է պատերազմի վերսկսում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ադրբեջանցիներ են, էլի: Պետք է լուրջ վերաբերվել, բայց չմոռանալ, որ ադրբեջանցիներ են»: