Այսօր պետք է հիշենք ու շնորհակալ լինենք մեր ազատամարտիկներին


10:08 , 28 հունվար, 2015

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ

Այսօր` մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է և առիթ` հիշելու նրանց, ովքեր Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանությունը կազմակերպեցին և իրականացրին անհավանական թվացող ճիգերի գնով, իսկ հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով։ Նրանք դարձան օրինակ և չափանիշ հետագա սերունդների համար։ 

Մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, ովքեր պարտադրված գոյապայքարը վերածեցին փառահեղ ազատամարտի։ Նրանք դեռ բանակ չէին և իրենց համեստորեն կոչում էին «ինքնապաշտպանության ուժեր»` ի տարբերություն այն հրոսակախմբերի, որ իրենց «բանակ» էին հորջորջում, բայց մեր ջոկատների կեսը չարժեին։