«Ժողովուրդ». Անպիտան պաշտոնը


09:15 , 28 հունվար, 2015

«Պարզվում է՝ ՀՀ դատական դեպարտամենտը կրկնակի մրցույթ է հայտարարել իր՝ ՀՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետի թափուր պաշտոնի համար: Հիշեցնենք, որ նշված պաշտոնը թափուր է 2014 թվականի սեպտեմբերից, երբ այդ վարչության պետ Արսեն Բաբայանը նշանակվեց ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թափուր պաշտոնի համար պայքարել ցանկացողներ առանձնապես չկան, կարելի է կարծիք կազմել այդ պաշտոնի նշանակության և զրոյական հեղինակության վերաբերյալ»,–գրում է թերթը։