Օբաման հարգել է նացիզմի զոհերի հիշատակը


06:55 , 28 հունվար, 2015

1in.am–ը գրում է.

1014764751

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատման հետ կապված հայտարարություն է տարածել: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

«Ամերիկայի ժողովուրդը հարգում է 6 մլն հրեաների և նացիստական ռեժիմի կողմից այլ սպանվածների հիշատակը: Մենք նաև հարգում ենք նրանց, ովքեր ողջ են մնացել Շոայում` չուրանալով նաև այն սպիները, որոնք նրանք ստիպված են եղել կրել ամբողջ կյանքում»,- ասել է Օբաման:

Նրա խոսքերով` Փարիզի վերջին ահաբեկչական գործողությունները հիշեցնում են հակասեմիտականության դեմ պայքարի անհրաժեշտության մասին` իր բոլոր դրսևորումներով` «ներառյալ Հոլոքոստի հերքումը կամ հետևանքների հերքումը նվազեցումը»: