Ֆիլիպ Կիրկորովի ընկերությանը մեղադրել են հարկային հանցագործությունների մեջ


19:06 , 27 հունվար, 2015

xw_10356951in.am-ը գրում է․

Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի ընկերությանը մեղադրել են Բուլղարիայի հարկային օրենսդրությունը խախտելու մեջ: Այս մասին լրագրողներին հայտնել է Վառնայի շրջանային դատախազության ներկայացուցիչ Ռադոսլավ Լազարովը:

Լազարովը ընդգծել է, որ հետաքննություն է վարվում անհայտ անձի նկատմամբ, որը կասկածվում է «Ֆիլիպ Կիրկորով Ինվեսթմենթ» ընկերության կողմից հարկային հանցագործություն կատարելու մեջ, իսկ երգչի նկատմամբ հետաքննություն չի իրականացվում:

Ինչպես հայտնում է TASS-ը, նման կարգի հանցագործության հետաքննության ժամկետը կազմում է 2 ամիս, սակայն կարող է նաև երկարացվել:

Հետաքննության համար առիթ են ծառայել խախտումները, որ թույլ է տվել ընկերությունը անշարժ գույքի ոլորտում գործարքներ կատարելիս: