Ֆիլմը դիտել է 16 մարդ, որից 14-ը ֆիլմից անմիջապես հետո դրական կարծիքներ արտահայտեցին. Ճոյտ․ armlur.am


18:58 , 27 հունվար, 2015

Փորձեցինք ֆիլմը «պռոբ» անել. Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)` քննադատության արժանացած ֆիլմի մասինArmlur.am-ը գրում է․

Օրեր առաջ տեղի է ունեցել  ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հեղինակած «Հիշողություն» ֆիլմի փակ ցուցադրությունը, որը նվիրված է Հայոց cեղասպանության 100-ամյա տարելիցին: Համացանցում այն արդեն իսկ բուռն քննադատությունների է արժանացել, և նշվում էր, թե հայերիս համար կարևորագույն թեման այդ ֆիլմում ներկայացված է պարզամիտ սցենարով և ոչ պրոֆեսիոնալ բեմադրությամբ: 

Շատերն այս ֆիլմն արտերկրում ցուցադրելը համարեցին ամոթ և խայտառակություն: Armlur.am-ը ֆիլմի ստեղծման, քննադատությունների և արձագանքների մասին զրուցեց Հակոբ Հակոբյանի հետ: 

- Պարո՛ն Հակոբյան, «Հիշողություն» ֆիլմի առաջին ցուցադրությունից հետո քննադատություններ հնչեցին, և նույնիսկ ամոթ համարվեց այն արտերկրում ցուցադրելը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, և նման արձագանքների սպասո՞ւմ էիք: 

– Նախ ասեմ, որ ֆիլմը, բացի մասնագետներից, շատ քիչ մարդիկ են դիտել: Մենք ֆիլմի ցուցադրություն չենք կազմակերպել: Աշխատանքային գործունեություն իրականացնելու ժամանակ հետաքրքիր էր, թե ինչ կարծիքներ կլինեին: Մենք փորձեցինք «պռոբ» անել և տեսնել, թե ինչ կարծիքներ կլինեն: 

Ֆիլմը դիտել է 16 մարդ, որից 14-ը ֆիլմից անմիջապես հետո դրական կարծիքներ արտահայտեցին: Նրանցից չորսը կանայք էին, ովքեր շատ էին հուզվել. բոլորն էլ առաջարկներ և գովեստի խոսքեր ուղղեցին: 

Մյուս երկուսը ոչ մի կարծիք չարտահայտեցին, ո՛չ խոսեցին մեզ հետ, ո՛չ կարծիք հարցրին, ինչը, սակայն ցանկալի էր: Եթե ազնիվ նկատառումներ ունեին, պետք է ասեին` այս մասը լավ է, այս մասը` վատ:  Եվ քանի որ ֆիլմը դեռ ընթացքի մեջ է, մենք կարող էինք հաշվի առնել նրանց առաջարկները: Մեկը ասում է` այս մեկն ասեց, և նա էր մեկ ուրիշի փոխարեն գրում է: Այսինքն՝ մարդիկ ֆիլմը չեն դիտել, սակայն ֆիլմի մասին կարծիք են արտահայտում: Թող ֆիլմը դիտեր և ցանկացած ժամանակ քննադատեր: Եթե մի տղա ասել է, որ ֆիլմն իր դուրը չի եկել, բայց երկու տղա, որը նայել են, գնան ասեն, դուր է եկել, այդ մարդիկ նույն ջանասիրությամբ կգրե՞ն, թե՞ ոչ: Եթե այո, այդ ժամանակ մենք կիմանանք, որ ազնիվ տեսակետներ են հնչել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ