ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը՝ որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ


17:35 , 27 հունվար, 2015

Երեկ ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը՝ որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում ԵԺԿ կազմից ներկայացված են ընդամենը վեց հիմնական անդամ, իսկ ամբողջ հանձնաժողովը կազմված է քսան հիմնական անդամից, որոնք ներկայացնում են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը: