Ինչպես դիմել ամուսնու ծնողներին


17:32 , 27 հունվար, 2015

Wedding.am-ը գրում է․

Wedding.am-ը այսօր որոշեց անդրադառնալ մի շատ կարևոր հարցի, որին ամուսնանալուց հետո բախվում են բոլոր աղջիկները՝ ինչպես դիմել ամուսնու ծնողներին, որպեսզի և՛ դուք կարողանաք լիարժեք արտահայտել ձեր վերաբերունքը և հարգանքը ձեր սիրելիին կյանք տված անձանց նկատմամբ, և՛ նրանք կարողանան զգալ ձեր ճիշտ մոտեցումը՝ իրենց նկատմամբ:

1. «Մամա» և «Պապա»

Ամուսնու ծնողներին՝ սկեսրոջը և սկեսրայրին մայր և հայր դիմելու սովորույթը գալիս է հին ժամանականերից, երբ հարսանիքից հետո աղջիկը սկսում էր ամուսնու հետ բնակվել նրա ծնողների տանը, որտեղ, որպես կանոն, ապրում էր փեսայի ամբողջ գերդաստանը: Այժմ ժամանակները փոխվել են, և շատ նորապսակներ նախընտրում են բնակվել ծնողներից առանձին, սակայն ավանդապաշտ ընտանիքներում ամուսնու ծնողներին «հայրիկ» և «մայրիկ» ասելու ավանդույթը պահպանվել է ցայսօր:  

Օտար մարդկանց անվանել «հայր» և «մայր» հեշտ գործ չէ: Այդ պատճառով, եթե դուք ամուսնացել եք ավանդապաշտ մարդու հետ, աստիճանաբար ձեզ տրամադրեք այն մտքին, որ ձեր կյանքում «նոր» ծնողներ են հայտնվել, գնահատեք նրանց այդպես դիմելու տարբերակը որպես ընտանեկան ջերմության և հոգատարության դրսևորում: Հիշեք՝ երբ կինը լսում է «մայր» բառը, նրա մոտ առաջանում է սիրելու, հոգ տանելու, ներողամիտ լինելու բնազդը: Եվ եթե դուք ձեզ դրսևորեք որպես քնքուշ «զավակ», ապա ծնողների հետ հարաբերությունները դրանից միայն կշահեն:

2. Անուն-ազգանունով

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ