Ինչո՞ւ է այդ «կենդանին» նման արարք թույլ տվել. ռազմաբազայի նախկին զինվորը զարմացած է․ armlur.am


17:08 , 27 հունվար, 2015

Ինչո՞ւ է այդ «կենդանին» նման արարք թույլ տվել. ռազմաբազայի նախկին զինվորը զարմացած էArmlur.am-ը գրում է․

Armlur.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչ են մտածում Գյումրիի 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայողներն Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին: Սաշա Կոլոկոլցևը մեզ հետ զրույցում նշեց, որ երկու տարի առաջ է ավարտել ծառայությունը, իսկ Վալերի Պերմյակովի արարքի համար միայն ամաչում է: 

– Ծառայության ամբողջ ընթացքը հիանալի է անցել:  Գյումրեցիները շատ լավ մարդիկ են և մեզ միշտ օգնում էին: 

Մի պատմություն պատմեմ. երբ մենք դիրքերում էինք, այնտեղից երեք զինվոր անհետացավ, և մենք գնացինք նրանց փնտրելու: Նրանց փնտրեցինք առավոտյան ժամը 7-ից մինչ երեկոյան  8-ը: Մենք մի քանի վայրեր շրջեցինք, ինձ հետ ևս երկու զինվոր կար: Մենք մտնում էինք գյումրեցիների տներն ու հարցնում, թե զինվոր չեն տեսել: Նրանք բոլորը մեզ ներս էին հրավիրում, հյուրասիրում ուտելիքով, գումար էին տալիս, ծխախոտ և չէին վախենում, որ մենք նրանց ինչ-որ վնաս կտանք: 

- Վալերի Պերմյակովը նշել է, թե այլևս չի ցանկացել ծառայել և այդ պատճառով փախուստի է դիմել: Այդքան հե՞շտ է փախչել ռազմաբազայից: 

– Փախչել կարելի է ցանկացած վայրից, իսկ ռազմաբազայի դեպքում դա հեշտ էր. բավական էր միայն թռչել ցանկապատների վրայով, և վե՛րջ: Ծառայությունն անձամբ ինձ համար հեշտ է անցել, մյուսների փոխարեն չեմ կարող պատասխանել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ