Երաժշտական այս կամ այն գործիքով նվագող երեխաները տարբերվում են իրենց հասակակից այն երեխաներից, ովքեր երաժշտությամբ չեն զբաղվում:
Վերմոնտի համալսարանի բժշկական քոլեջի (University of Vermont College of Medicine) գիտնականները եկել են եզրակացության, որ ջութակ կամ դաշնամուր նվագող երեխաներն ավելի հանգիստ են լինում և կարողանում են կառավարել իրենց զգացմունքները: Ուսումնասիրության հեղինակ Ջեյմս Հաձիակն իրենց հայտնագործությունը համարել է խոշորագույնը երաժշտական գործիքների և գլխուղեղի զարգացման միջև կապի բացահայտումների մեջ:
Իսկ ահա մեկ այլ գիտական խմբի կողմից կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ դրական էմոցիաները երեխաների մոտ բարձրացնում են կենտրոնացվածության մակարդակը: Բրիգամ Յանգի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրական էմոցիաները նպաստում են երեխայի մոտ ուշադրության բարձրացմանն ու մտքերի կոնցենտրացիային:
