Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան» ֆիլմը, ըստ Box Office Mojo կայքի տվյալների, ամերիկյան կինովարձույթում մեկ ամսում հավաքել է 272,1 հազար դոլար: «Օսկարի» հավակնորդ ֆիլմը ԱՄՆ-ի էկրաններին կհայտնվի դեկտեմբերի 25-ին:
Այժմ «Լևիաթանը» ցուցադրվում է 11 կինոթատրոններում: ԱՄՆ-ի տարածքում ֆիլմի ներկայացուցիչ Sony Pictures Classics-ը մտադիր է «Լևիաթանի» վարձույթը ընդլայնել «Օսկարի» մրցանակաբաշխությունից մեկ շաբաթ առաջ:
