ԲՀԿ ակտիվիստը՝ «տոնավաճառ»-ի քողարկված աշխատակից


15:34 , 27 հունվար, 2015

Կառավարության առջև բողոքի ակցիաների անցկացումը Հայաստանում բնական պրոցես է դարձել: Հաճախ կարելի է տեսնել սոցիալական այս կամ այն խմբին, ովքեր փորձում են արդարության իրենց բաժինը ստանալ այս կամ այն չինովնիկից:

Հաճախ քաղաքական ուժերն ու գործիչները փորձում են այս կամ այն ոչ քաղաքական միջոցառումները քաղաքականացնել՝ օգտագործելով սեփական հետաքրքրությունների նպատակով, միանալով հավաքներին ու քաղաքական կոչեր հնչեցնելով:
Քաղաքացիները, որպես կանոն, չեն ընդունում իրադարձությունների նման ընթացքը՝ համարելով, որ թեմայի քաղաքականացումը նվազեցնում է կենցաղային բնույթի խնդիրների լուծման հավանականությունը:

Այդ նպատակով ԲՀԿ-ն այս անգամ դիմել է նոր միջոցի՝ տոնավաճառների աշխատակիցների մեջ «ներդնելով» սեփական ակտիվիստներին: Կառավարության առաջ տեղի ունեցած ակցիայի ամենաակտիվ ներկայացուցիչներից Արտակ Խաչատրյանը ԲՀԿ-ի ոչ շարքային ներկայացուցիչ է, ԲՀԿ կուսակցական գրասենյակի աշխատակից: 
Այդ մասին տեղեկատվությունը կարելի է ստանալ՝ այցելելով վերջինիս ՖԲ էջ, որտեղ պարզ գրված է, թե որտեղ է աշխատում: Էջում նաև զետեղված են վերջինիս՝ կուսակցական զնաչոկներով լուսանկարները: Մյուս լուսանկարներում կարելի է հանդիպել մեզ ծանոթ շատ ԲՀԿ-ականների, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանին:

Պաահական չէր, որ վերջինս կոչ էր անում ԱԺ խմբակցություններին՝ արձագանքելու իրենց կոչին: Ակնհայտ է, որ սա ծրագրված սցենար է, որի հաջորդ քայլը ԲՀԿ խմբակցության կամ դրա տարբեր ներկայացուցիչների արձագանքն է լինելու: Կարճ ասած, թեման ուղղորդել դեպի քաղաքական պրոցեսներ, իսկ առջևում…. այո, ԲՀԿ համաժողովն է: Ահա թե ինչին է ծառայեցվում Արտակ Խաչատրյանի «պայքարը»: