15:20 , 27 հունվար, 2015Araratnews.am-ը գրում է․
Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը և Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանը (Մարշալ) այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսեցին Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի 23-ամյակի, ծառայող զինծառայողների, սահմանների վիճակի մասին:
«Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք գիտակցում էինք, որ զենքով կարող ենք միայն հաղթանել: Մենք կարողացանք համախմբվել իրար հետ: Մենք ազգով հաղթեցինք: Մենք երկիր ունեինք, ու հանուն դրա էր մեր պայքարը: Իսկ ազերիները ինչ գիտեին, թե ինչ է հայրենիքը: Թուրքը քոչվոր ազգ է, և երբևէ հայրենիք չի ունեցել: Միլիոնավոր ազերիների դեմ մենք կարող էինք մի ջոկատով կռվել ու հաղթանակ տանել»,- նշեց Վլադիմիր Առաքելյանը:
Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ բանակը պաշտպանվելու համար է, ոչ թե քաղաքականացնելու՝ հայտնեց Վլադիմիր Առաքելյանը: «Եթե մենք մի միլիոնով կարողանում ենք մի քանի միլիոնանոց ազգին չոքացնել, ապա նրանք ոչ մի խաղ չունեն մեր դեմ: Ուղղակի, մեր իշխանությունները թույլ են մեր բանակի հետ համեմատած: Ազերին ո՞վ է մեր դեմ: Մեր երեխեքն ունեն հիմա այն մարտական ոգին, որն ունեինք մենք պատերազմական ժամանակահատվածում: Այսօրվա, իբրև թե, խաղաղ վիճակում, մենք այսքան զոհեր ենք տալիս: Մեր իշխանությունները թող մտածեն ու մտահոգվեն այս իրավիճակի համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ