Հունական ընկույզի օգտակար հատկությունները


15:14 , 27 հունվար, 2015

Life.panorama.am-ը գրում է․

Հունական ընկույզի օգտակար հատկությունները
Յեյլի համալսարանի գիտնականները պարզել են, որ հունական ընկույզը կարող է բարելավել սրտանոթային համակարգի աշխատանքը: Ոչ մի այլ ընկույզ չի պարունակում այնպիսի օգտակար նյութեր, ինչպիսիք առկա են հունական ընկույզում: Այս ընկույզը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ (15 անգամ ավելի շատ, քան վիտամին E-ն):
Հունական ընկույզը համարվում է նաև ճարպերի և Omega 3 ճարպաթթվի օգտակար աղբյուր: Պետք է նշել, որ Omega 3 ճարպաթթուն նվազեցնում է արյան մեջ լիպոպրոտեինի մակարդակը, ինչպես նաև մաքրում է անոթները և բարելավում սրտի ռիթմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ