Սեյրան Օհանյան․ Ասքերովի հարցը կարող են քննարկել Ղարաբաղի իշխանությունների հետ


13:30 , 27 հունվար, 2015

Դիլհամ Ասքերովի հարցը կարող է քննարկվել ԼՂՀ իշխանությունների հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հարցին, թե ինչ է ինքը մտածում Դիլհամ Ասքերովի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, նախարարը պատասխանել է, որ «հարցը կարող է քննարկվել ԼՂՀ ղեկավարության հետ»: