Է. Նալբանդյան. Հայաստանը գնահատում է Իրանի հավասարակշիռ մոտեցումը


13:20 , 27 հունվար, 2015

Է. Նալբանդյան. Հայաստանը գնահատում է Իրանի հավասարակշիռ մոտեցումըPanorama.am-ը գրում է․

Հայաստանը գնահատում է Իրանի հավասարակշիռ մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի հրավերով երկօրյա այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Բանակցությունների ընթացքում ես իմ գործընկերոջը ներկայացրեցի այն ջանքերը, որոնք Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից ուղղվում են ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասաց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ