Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար


13:12 , 27 հունվար, 2015

Ղարաբաղա-ադրբեջանական չեզոք գոտում նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի վերաբերյալ նշանակված ծառայողական քննությունից հետո համապատասխան մարդիկ տույժ են ստացել, եղել են պաշտոնից ազատվողներ: Այս մասին հայտնել է Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ հակառակորդի մեղքի բաժինն ավելի մեծ է եղել։

«Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ մեր անհամաչափ պատասխանները միշտ էլ եղել են և շարունակում են»,- ասել է նախարարը: