«Փարքինգ Սիթին» հերթական տհաճ անակնկալն է մատուցում վարորդներին


12:22 , 27 հունվար, 2015

Մեր շաաատ սիրելի «Փարքինգ Սիթին» վարորդներին հետտոնական առաջին տհաճ անակնկալն է մատուցել:

Ինչպես գիտեք, մեքենաների վճարովի կայատեղերի համար եթե վճարում ես մեկ ամսվա համար, ապա այդ մեկ ամիսը հաշվվում էր վճարման օրից մինչև մյուս ամսվա նույն օրը: Բայց մեր հրաշալիորեն կազմակերպված աշխատող «Փարքինգ Սիթի» ընկերությունը չի բարեհաճել մեզ տեղեկացնել, որ 2014 թվականի դեկտեմբերին մուծածները չեն փոխանցվել 2015, ու հիմա մենք բոլորս փաստի առաջ ենք կանգնել:
Արածներդ մեծ գործ չի, գոնե բարի եղեք ձեր մարդկանց ժամանակին տեղեկացնել «նորամուծությունների» մասին, որ հիմա ամեն տուգանքի ժամանակ ձեր ստեղծման օրը չհիշատակենք......