11:08 , 27 հունվար, 2015Panorama.am-ը գրում է․
Նախօրեին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում թեև Հայաստանին առնչվող հարցեր ընդգրկված չէին, սակայն, ՀՀ ԱԺ պատվիրակությունը, օգտվելով իրեն ընձեռված ելույթների հնարավորությունից, ևս մեկ անգամ փորձել է Եվրոպայի ուշադրությունը հրավիրել և այդ բարձր ամբիոնից հնչեցնել Ադրբեջանի կողմից վարվող հակահայկական քաղաքականության, վերջինիս կողից սահմանին ագրեսիա հրահրելու փորձերի շուրջ:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հայտնում է, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը` օգտվելով ընթացիկ զեկույցով հանդես գալու իր իրավունքից բարձրաձայնել է, որ սահմանում տեղի ունեցող դեպքերի ողջ պատասխանատվությունն այսօր կրում են ադրբեջանական իշխանությունները: Զեկույցում մասնավորապես նշվում է.
«Հարգելի գործընկերներ,
2014 թ-ի նոյեմբերին, ԵԽԽՎ Մշտական Կոմիտեն ընդունեց «Դատապարտված անձանց փոխանցման մասին» կոնվենցիայի չարաշահումը կանխարգելելու միջոցառումների մասին» բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի` բանտարկյալների հանձման մասին պայմանագրի չարաշահումը` արդարացնելու համար Սաֆարովի անհապաղ ազատ արձակումը: Վեհաժողովը հիշեցրեց, որ միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայությամբ բարի կամքի սկզբունքը պահանջում է պայմանագրերի մեկնաբանում` իրենց առարկաների և նպատակների համապատասխան:
Մենք ողջունում ենք Վեհաժողովի սկզբունքային դիրքորոշումը այս խնդրի շուրջ և անդամների միասնությունը իրենց դիրքորոշման մեջ` կանխելու Կոնվենցիայի աղաղակող չարաշահումը հետագա այլ դեպքերում, ինչպես որ արվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ 2012-ին Սաֆարովի գործի առնչությամբ:
Ադրբեջանական պատվիրակության բոլոր փորձերը` արդարացնելու բարբարոսական հանցագործությունը , տապալվեցին, Ադրբեջանը փորձեց հրահրել հակահայկական ատելություն: Սա շատ վտանգավոր քաղաքականություն է, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին` գլոբալ առումով` վաղը յուրաքանչյուրը կարող է դառնալ Ադրբեջանի թիրախը:
Այդ պատճառով մենք բանեցնում ենք մաքսիմալ զգուշավորություն ` գործընկերների նախաձեռնություններին առնչվելիս, որոնք ուղղված են ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի փխրուն խնդիրը: Բոլոր պրովոկացիոն քննարկումներն այս զգայուն թեմայի շուրջ, ինչպես նաև, միջազգային կազմակերպության կողմից ներկայացված ցանկացած անհավասարակշիռ փաստաթուղթ պարարտ հող է դառնում սահմանի անկայունության համար: Ադրբեջանն անում է առավելագույնը` սրելու իրավիճակը կոնֆլիկտի գոտում:
Ադրբեջանական սադրանքները սահմանի վրա հանգեցնում են բազմաթիվ մահերի` երկու կողմից էլ, որոնց պատասխանատվությունը ընկնում է բացառապես Ադրբեջանի ղեկավարության վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ