Facebook-ը թողարկել է Lite հավելվածն էժան Android-սմարթֆոնների համար


09:45 , 27 հունվար, 2015

qzp5cnyfttpes8e6hlla1in.am-ը գրում է․

Facebook խոշորագույն սոցցանցը թողարկել է իր հավելվածի պարզեցված տարբերակը՝ Facebook Lite-ը, որը նախատեսված է ոչ թանկ Android-սմարթֆոնների կամ հին մոդելների համար։ Այս մասին է վկայում Google Play առցանց խանութում հավելվածի էջը։

Facebook Lite-ը հեռախոսում զբաղեցնում է ընդամենը 252 կիլոբայթ հիշողություն՝ պահպանելով սոցցանցի առանցքային գործառույթները։ Այն հարմարեցված է 2G ցանցերում աշխատանքի համար։ Հավելվածը հասանելի է Android 2.2-ի և ավելի վաղ թողարկված տարբերակների համար։

Facebook-ը նոր հավելվածում ներառել է անձնական հաղորդագրությունների փոխանակման գործառույթը։ Ավելի վաղ այն գործառույթն առանձնացրել էր Facebook Messenger հավելվածում։

Նոր հավելվածը նախատեսված է զարգացող երկրների համար։ Այն արդեն ներբեռնվել է 10 հազար անգամ։