00:26 , 27 հունվար, 2015
168.am-ը գրում է․
Ըմբշամարտի ակումբային թիմերի Գերմանիայի առաջնությունում, որտեղ 14 ակումբների թիմեր էին մեկնարկել, երեկ երեկոյան կայացան կիսաեզրափակչի երկրոդ հանդիպումները:
Այս մասին է հայտնում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Առանց իր առաջատարի՝ 2014 թ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (նա մինչ այս իր թիմի կազմում 4 անընդմեջ հաղթանակ է տոնել) հանդես եկած «Մայնց -88»-ը, հունվարի 17 -ին կիսաեզրափակչի առաջին հանդիպումում 9:10 հաշվով զիջեց անցած առաջնության չեմպիոն «Նենդիգենին»:
Այդ հանդիպմանը «Մայնց-88»-ի կազմում ելույթ ունեցավ ազատ ոճի մեր ճանաչված վարպետներից մեկը՝ 30-ամյա Միհրան Ջաբուրյանն, ով իր անցկացրած վերջին բոլոր գոտեմարտերում հաղթանկաներ էր տոնել ու մեծ ներդրում ուներ թիմի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու գործում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ