00:19 , 27 հունվար, 2015
Araratnews.am-ը գրում է․
Հունաստանի ծայրահեղ ձախ ուժերի (ՍԻՐԵԶԱ) առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը հրաժարվել է երդվել Աստվածաշնչի վրա, ինչպես ընդունված է երկրում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Փոխարենը Ցիպրասը քաղաքացիական երդում է ընթերցել: «Պարոն նախագահ, հավաստիացնում եմ ձեզ, որ միշտ հետևելու եմ սահմանադրությանը և օրենքներին՝ ի շահ հույն ժողովրդի», – խոստացել է Ցիպրասը, ով, The Independent-ի տվյալներով, աթեիստ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ