Սուրճը կարող է նվազեցնել մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը


00:05 , 27 հունվար, 2015

Սուրճը կարող է նվազեցնել մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը168.am-ը գրում է․

Սուրճը շատերի համար օրվա անբաժանելի մի մասն է: Որոշ բժիշկներ պնդում են, որ սուրճն օգտակար է, իսկ մյուսները՝ հակառակը: Սուրճի սիրահարների համար նախապատրաստել ենք մի հրաշալի նորություն: Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 4-5 բաժակ սուրճ խմելը կնվազեցնի մելանոմայի (մաշկի քաղցկեղի հատուկ տեսակ) առաջացման ռիսկը:

ԱՄՆ-ում մելանոման 5-րդ՝ ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակն է, որը մահացության դեպքերի հիմնական պատճառներից է: Ամեն տարի ավելի քան 77.000 մարդու մոտ հայտնաբերվում է այս հիվանդությունը, և ամեն տարի մոտավորապես 9500 մարդ մահանում է դրանից: Չնայած մաշկի քացկեղի հիմնական պատճառը ուլտրամանուշակագույն ճառագայթներն են, այնուամենայնիվ, կան նաև այլ գործոններ, որոնք նպաստում են մարդու օրգանիզմում քաղցկեղի առաջացմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ