Ինչո՞ւ էր Դավութօղլուն սպասում 2015 թվականին, որ հայտարարություն աներ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ


14:28 , 26 հունվար, 2015

Էդվարդ Նալբանդյան: Հարց է առաջանում` ինչու՞ էր Դավութօղլուն սպասում, որ լինի 2015թ., և հայտարարություն աներ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ: Ինչու՞ 7-րդ տարելիցի կապակցությամբ, 6-րդ, 5-րդ, մյուս բոլոր տարելիցներին որևէ հայտարարություն չեղավ: Թուրքական իշխանությունները, առնվազն վերջին 5-6 տարիների ընթացքում, մեծ հնարավորություն ունեին օգտագործելու այն պատմական առիթը, որն առկա էր` վավերացնելու հենց Դավութօղլուի կողմից ստորագրված արձանագրությունները և կյանքի կոչելու ժողովուրդների միջև մերձեցման այս գործընթացը: Ավաղ, չկարողանալով ազատվել իրենց ներքին տաբուներից՝ նրանք շարունակեցին առիթը բաց չթողնել` ժխտելու Հայոց ցեղասպանությունը և հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամական հայտարարություններ անել և գործողություններ իրականացնել, ինչն էլ ավելի խորացրեց անվստահությունը: