Մի՞թե դժվար էր այս ընթացքում առևտրականների հետ գալ համաձայնության


12:59 , 26 հունվար, 2015

ՓՄՁ ոլորտը կրկին ալեկոծվում է, մենք ականատես ենք լինում, որ կառավարությունը չի փոխում իր մարտավարությունը և շարունակում է իր քայլերով ծանրացնել առևտրի ոլորտում աշխատող մարդկանց հոգսերը։ Մի՞թե դժվար էր այս ընթացքում գալ համաձայնության բազմահազար մարդկանց հետ, ովքեր չեն ցանկանում աշխատել նոր պայմաններով, և ինչի մասին դեռ ամիսներ առաջ թեժ քննարկումներ գնացին: Երկրի՝ առանց այդ էլ այս ծանր վիճակում օրեցօր ավելանում է մարդկանց դժգոհությունը: Մի բան ակնհայտ է, հարգելի քաղաքացիներ, առանց պայքարի ոչինչ չի տրվում: