Ադրբեջանը արցախյան հակամարտության հարցում նոր մարտավարություն է որդեգրում


12:04 , 26 հունվար, 2015

1tv.am-ը գրում է․

Ադրբեջանը արցախյան հակամարտության հարցում նոր մարտավարություն է որդեգրում

Դեռ նախորդ տարվա աշնանը պարզ էր, որ Ադրբեջանի իշխանությունները ղարաբաղյան հակամարտության հարցում փորձում են նոր մարտավարություն որդեգրել:

Նրանք սկսեցին շեշտը դնել ինտենսիվ դիվերսիոն գործողությունների վրա: Նախկինում հակառակորդը հիմնականում գործում էր որոշակի հեռավորության վրա կամ ուղղակի անկանոն կրակ բացում մեր դիրքերի ուղղությամբ: Նախորդ տարվանից մարտավարությունն ակնհայտորեն փոխվել է: Դիվերսիոն ներթափանցման փորձեր արձանագրվում են գրեթե ամեն օր:

Նման դեպքեր գրանցվում են ինչպես ղարաբաղա-ադրբեջանական, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին:

Տեսանյութն՝ այստեղ