Չպետք է թողնել, որ ով ուզի՝ ռեյտինգ հավաքի հայի ամենամեծ դժբախտության վրա


03:02 , 26 հունվար, 2015

Արդեն մի քանի հոգուց լսել եմ, որ «Հիշողություն» ֆիլմը խայտառակ վատն ա, ու որ ամոթ ա էտ ֆիլմը երկրից դուրս ներկայացնել... Ինքս դեռ չեմ դիտել, բայց ֆիլմը պաշտպանողների մեծամասնության մոտ նույն փաստարկն ա, ասում են. «էն մարդն իրա անձնական փողերով դրել նկարել ա, իսկ դուք անշնորհակալորեն անուն եք կպցնում»: Չեմ հասկանում և չեմ ընդունում նման մոտեցում... Կրա՞կն ենք ընկել, չեմ հասկանում, որ էտ մարդը փող ունի ու որոշել ա կինո նկարի... Կամ ո՞վ ասեց, որ եթե ֆիլմը ցեղասպանության մասին ա, ուրեմն պիտի բոլորս հրճվենք ու մենք մեզ խաբենք, ասենք՝ լավն ա... Հակառակը, էտ էն թեման ա, որում առավել անթույլատրելի ա դելետանտությունը: Պետք ա սթափ նայել իրավիճակին ու չթողնել, որ ով ուզի՝ ռեյտինգ հավագի հայի ամենամեծ դժբախտության վրա: