Հնարավոր ճանապարհը, որով կարող է փախուստի դիմած լիներ ոճրագործը (տեսանյութ)


19:36 , 24 հունվար, 2015

Հնարավոր ճանապարհը, որով կարող է փախուստի դիմած լիներ ոճրագործըTsayg.am-ը գրում է․

Հունվարի 12-ից 12 օր է անցել: Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը շարունակում է բոլորի ուշադրության կենտրոնում մնալ: 

Մինչ պատասխանատու մարմիններն ուսումնասիրություններ և վերլուծություններ են անում, շատերը կատարվածի վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառում ոչ պաշտոնական հարթակներում: Ավետիսյաններին ճանաչողները, սակայն, կոչ են անում զերծ մնալ թյուր տեղեկատվության տարածումից: 

Մյասնիկյան փողոցի բնակիչները նաև պատմում են և ցույց տալիս այն ճանապարհը, որտեղով հնարավոր է փախուստի դիմած լիներ ոճրագործը: Նեղ փողոց և անհայտ արահետ, որը միայն թաղամասի բնակիչներին կամ նրանց ճանաչողներին հայտնի կարող էր լինել: