Ի՞նչ գործ ունի Գյումրիում հակահայ սադրիչ հայտարարություններ տարածող Ռուսաստանի կազակների զորքի ստորաբաժանումը


18:54 , 24 հունվար, 2015

Ստավրոպոլի կազակներն այսօր Մինվոդիում մի ռուսի սպանության հետ կապված հակահայ սադրիչ հայտարարություն են տարածել, «Պահանջում ենք Ռուսաստանի տարածքից դուրս բերել հայկական կազմակերպված հանցավորությունը: Կորչի հայկական նեոգաղութատիրությունը: Ռուսները դեմ են ազգամիջյան ատելությանը, բայց մենք նաև դեմ ենք մեր և մեր երեխաների դեմ բեսպրեդելին: Հայաստան, հե՛տ վերցրու քո որդիներին, հատկապես քրեական հանցագործներին և մարդասպաններին» :

Ի՞նչ գործ ունի Հայաստանում՝ Գյումրիում, հակահայ սադրիչ հայտարարություններ տարածող Ռուսաստանի կազակների զորքի ստորաբաժանումը, որը հիմնել են ինչ-որ «հայեր»:
Մի հատ օրինական գազային ատրճանակ ունեցող հայ լինի, անմիջապես ձերբակալվում ա ոստիկանների կողմից, բայց այստեղ հայերի դեմ գործող մոտ 1000 հոգանոց կազակների զորք կա, ոչ մի բան չի արվում՝ դրանց կազմակերպիչներին պատասխանատվության կանչելու համար: