Վարդան Պետրոսյանի ֆրանսուհի փաստաբանի խոսքից ես գետինը մտա


13:41 , 24 հունվար, 2015

Երեկ դիտում էի Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի դատապաշտպանի վերջնական ճառը դատարանում: Եթե ոչ հիմա, ապա ապագայում հաստատ սա ֆիլմի կվերածվի, իհարկե եթե երբևէ մենք ունենանք ֆիլմ-ինդուստրիա և կամ արդար «արդարադատություն»: Полуночный Экспресс ֆիլմը եթե որևէ մեկդ չեք դիտել, անպայման դիտեք: Այն թուրքական անարդարադատության, կաշառված դատարանի և սիստեմի խամաճիկ դատավորների մասին է նաև... Մենք հաստատ տվեցինք անցանք` ինչպես ժողովուրդն է ասում: Մի հատված կա, որ դատապարտյալը, արդեն հասկանալով, որ ինքը սիստեմի զոհն է ու որ ինչ էլ ասի, միևնույնն է, իր ճակատագիրն այդ դատարանում չի որոշվում, այլ մեկ այլ տեղում, ասում է. «Դուք խոզերի ցեղ եք, և դրա համար ես չեմ զարմանում, որ խոզ չեք ուտում...» Ես երեկ գետինը մտա... Ոնց որ այդ ֆիլմը դիտեի և այս անգամ խոզերի դերում մենք էինք, մեր «արդարադատություն»-ը: Նայում էի մեղադրողների, տուժածի պաշտպանների և դատավորի դեմքին, երբ ֆրանսուհին ուղղակի թքում էր նրանց երեսին՝ անվանելով նրանց խուլ, համր, կույր և ամեն հնարավոր վիրավորանք նրանց հասցեին, իհարկե շատ նուրբ ու գրագետ, երբ նա մեզ դասեց աշխարհի ամենահետամնաց ու ամենաանարդար երկրների շարքում, երբ նա նկարագրում էր Ֆրանսիական արդարադատությունը, իսկ մերի մասին միայն հեգնում... Եթե մենք չնկարենք ֆիլմ՝ այդ ֆրասուհու ճառի վրա հիմնված, հաստատ ֆրանսիացիք ֆիլմ կնկարեն, քանի որ ինքը ճառն արդեն մի աննկարագրելի հետաքրքիր սցենար էր` այդ ելույթը Հայաստանի հասցեին ուղղված ամենաքննադատող ու, ցավոք սրտի, արդարամիտ բնութագիրն էր: Ես գետինը մտա... Գետինը մտա, քանի որ իրոք մենք տեսնում, հանդուրժում ու արդյունքում բացի խոսելուց ոչինչ չենք անում աշխարհի ամենաանարդար դատաիրավական սիստեմից ազատվելու համար: Սովետական դատարաններն այսքան անարդար չէին, այո, արգելվում էր միգուցե քննադատել և այլն, բայց դա երևի ավելի արդար էր, քան լպիրշավարի թողնել, որ բոլորը տեսնեն, թե ինչ անարդար է ու լկտիաբար ու բացեիբաց ասել, որ, ԱՅՈ, ԱՆԱՐԴԱՐ ԵՆՔ, ԲԱՅՑ ԼԱՎ ԵՆՔ ԱՆՈՒՄ, ՀԱՐՑ ԿԱ՞... Անում ենք, որովհետև կարանք արա, որովհետև մենք ենք, արա, տերն ու որոշողը, որովհետև մենք ունենք աշխարհի ամենամեծ ստամոքսը, արա, որովհետև մենք կարում ենք կանգնած տեղից կռանալ մինչև գետին, արա՛, ում դեմ որ պետք ա, ու մենք կարանք լափենք մեզանից կախված լյուբոյիդ, արա, վերջում էլ գխտանք մեր նողկանք առաջացնող դեմքերով ձեր կուլտուրական դեմքին, արա, ու մնանք անպատիժ, իսկ դուք, ձեր հարիֆ տեսակը, պիտի վեչնի սենց զարմացած ֆռռաք ու իրար դեմքի նայեք ու ասեք, թե «ո՞նց կարելի է...»։ Մարդավարի խոսալ էլ չեք իմանում, արա, էս լավ տղի դար ա, արա, ու էդ լավ տղեն ես եմ, արա, ու ինձնից վերևները ու ֆսյո!!!