Ապրիլի 24–ին կերևա, թե ուր կգնան աշխարհի մեծերը


01:42 , 24 հունվար, 2015

Ապրիլի 24–ին կերևա, թե ուր կգնան աշխարհի մեծերը՝ դեպի Գալիպոլի, թե դեպի Ծիծեռնակաբերդ։ Ես անձամբ ուրախ եմ, որ այդ օրը մի մեծ միֆ է քանդվելու, և բոլոր նրանք, ովքեր սրտատրոփ են և ակնկալիք ունեն աշխարհից, հասկանալու են վերջապես, որ անտեր ազգ ենք, բայց և մենք պիտի լինենք մեր տերն այս աշխարհում։ Տեր փնտրելու փոխարեն տեր կանգնիր երկրիդ, հայ, տեր եղիր ինքդ քեզ ու ժողովրդիդ։ 

ՏԵՐՈՎԻՆ ԹՈՂ ՏԵՐԸ ՏԱՆԻ, ԲԱՅՑ ԱՆՏԵՐԻՆ ԳԵԼԸ ՉՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՏԱՆԵԼ ԱՅՍ ԱՆԳԱՄ։