Թե պատահի՝ նախագահ դառնամ, երկրորդ հրամանագիրս լինելու է գնդակահարել իշխանություններին հայհոյողներին


21:36 , 23 հունվար, 2015

ԱՆԽՆԱ ՍՏԱՏՈՒՍ

Իրականությունից դժգոհ տղամարդը կամ պիտի գնա, փոխի իշխանություններին, կամ պիտի գնա, մտածի, թե ինչ կերպ գտնի իշխանություններին փոխելու հնարը:

Ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ տղամարդու այն տեսակին, որը ոչ առաջինն է անում, ոչ էլ երկրորդը, այլ առավոտից իրիկուն հայհոյում է իշխանություններին:

Թե պատահի՝ նախագահ դառնամ, երկրորդ հրամանագիրս լինելու է գնդակահարել իշխանություններին հայհոյողներին, քանի որ նրանք մոդա են դարձնում կնատղամարդուն: Իսկ դա ահավոր մեծ վտանգ է Ազգի համար: